Կենտրոնի առաքելությունն է ստեղծել հայ գիտնականների և գիտական կազմակերպությունների գիտական գործունեության, հայաստանյան ամսագրերի մշակման և վերլուծության համակարգ, ինչպես նաև` նպաստել այդ համակարգի ինտեգրմանը միջազգային գիտական հանրությանը։
Հայաստանի գիտության ոլորտի ուսումնասիրություն և մշտադիտարկում
Հայաստանում գիտաչափության` որպես գիտության առանձին ճյուղի ներդրում և զարգացում
Հայաստանյան ամսագրերի ազդեցության գործոնի հաշվում
Գիտական հղման հայկական ցուցիչի ստեղծում
ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեին, ՀՀ նախարարություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, պետական կառավարման մարմիններին, բուհերին, խմբագրություններին և այլ շահագրգիռ կազմակերպություններին գիտական տեղեկատվության տրամադրում
Գիտության բնագավառում վիճակագրության, գիտական ներուժի հաշվառման, վերլուծության և կանխատեսման մեթոդաբանության մշակում
Հղման ցուցիչները մասնագիտացված մատենագիտական տվյալների բազաներ են, որոնք պարունակում են գիտական հոդվածների, մենագրությունների, արտոնագրերի և գիտական գրականության այլ տեսակների նկարագրություններ։ Ամբողջ աշխարհում կիրառվում են գիտնականների, գիտական կազմակերպությունների և երկրների հրատարակչական ակտիվության և ստացվող հղումների քանակաորակական վերլուծության համար՝ գիտական հետազոտությունների արդյունավետության գնահատման նպատակով։