Հայ-իտալական ծրագրի շրջանակում հանդիպում պրոֆեսոր Անդրեա դը Անջելոյի հետ

ՀՀ ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեիում տեղի ունեցավ հանդիպում Իտալիայի Տոր Վերգադա համալսարանի պրոֆեսոր Անդրեա Դը Անջելոյի և հայկական կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Դը Անջելոն ներկայացրեց «Հայաստանյան հետազոտությունների գնահատման համակարգի մշակում՝ հիմնված գիտաչափական մոտեցման վրա» հայ-իտալական ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքները: 

Նա մասնավորապես ներկաներին ծանոթացրեց STEM ոլորտում կիրառվող գիտական ներուժի ֆրակցիոնալ (FSS - Fractional Scientific Strength) ցուցիչի հետ: Այն մշակել են իտալացի գիտնականներ Ջիովաննի Աբրամոն և ինքը՝ Անդրեա դը Անջելոն:

 

http://hesc.am/am/18-10-2024

https://iiap.sci.am/news.php?sid=92&langcode=1

 

Այլ նորություններ

Կապ մեզ հետ

Error has been generated during opening the cached file!