Կենտրոնի առաքելությունն է ստեղծել հայ գիտնականների և գիտական կազմակերպությունների գիտական գործունեության, հայաստանյան ամսագրերի մշակման և վերլուծության համակարգ, ինչպես նաև` նպաստել այդ համակարգի ինտեգրմանը միջազգային գիտական հանրությանը։
Հայաստանի գիտության ոլորտի ուսումնասիրություն և մշտադիտարկում
Հայաստանում գիտաչափության` որպես գիտության առանձին ճյուղի ներդրում և զարգացում
Հայաստանյան ամսագրերի ազդեցության գործոնի հաշվում
Գիտական հղման հայկական ցուցիչի ստեղծում
ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեին, ՀՀ նախարարություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, պետական կառավարման մարմիններին, բուհերին, խմբագրություններին և այլ շահագրգիռ կազմակերպություններին գիտական տեղեկատվության տրամադրում
Գիտության բնագավառում վիճակագրության, գիտական ներուժի հաշվառման, վերլուծության և կանխատեսման մեթոդաբանության մշակում
Նախագծի նպատակ է համապարփակ վերլուծել տարածաշրջանի երեք հանրապետությունների գիտական արտադրողականությունը, զարգացման միտումները և գիտական քաղաքականությունների ազդեցությունը դրանց վրա։ Web of Science միջազգային շտեմարանի տվյալների հիման վրա նախագիծն ուսումնասիրելու է երեք հանրապետությունների գիտական հրապարակումները, հղումները, միջազգային համագործակցության և գիտական նորարարության ուղղվածությունները վերջին տասներկու տարիների ընթացքում։ Այս հետազոտությունը ոչ միայն կլրացնի տարածաշրջանի գիտական միջավայրի ուսումնասիրման բացը, այլև կներկայացնի գործնական առաջարկություններ՝ ուղղված Հայաստանի գիտական համակարգի արդիականացմանը և միջազգային գիտական համայնքում նրա դիրքի ամրապնդմանը։