Գիտաչափությունը Nauka 0+ գիտության համառուսաստանյան փառատոնում

Գիտաչափությունը Nauka 0+ գիտության համառուսաստանյան փառատոնում

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանը ս․թ․ նոյեմբերի 14-ին հեռակապով ելույթ կունենա գիտության համառուսաստանյան փառատոնում՝ «Գիտությունը կիզակետում․Measuring science» նիստում։

Գիտության առաջին փառատոնը Ռուսաստանում անցկացվել է 2006 թվականին՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում։ 2011 թվականին Գիտության փառատոնը դարձավ համառուսաստանյան և այդ տարվանից անցկացվում է Ռուսաստանի գիտության և կրթության նախարարության օժանդակությամբ։ 2013 թվականից այն դարձավ ամենամյա։

Փառատոնի հիմնական նպատակն է գիտության հանրայնացումը՝ հնարավորինս մատչելի լեզվով ներկայացնել գիտության ձեռքբերումները, հաջողությունները և առկա մարտահրավերները։

Փառատոնի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք http://www.festivalnauki.ru/ կայքը։

source:http://www.usue.ru/public/files/2018/2018/%D0%9D%D0%B0%D1%83%D0%BA%D0%B0%200+.pdf

Կապ մեզ հետ

Error has been generated during opening the cached file!