2022 թվականի սեպտեմբերի 28-29-ին Բուդապեշտում տեղի ունեցավ «EOSC Regional Event» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր NI4OS-Europe (National Initiatives for Open Science in Europe) կողմից: Գիտաժողովի հիմնական թեմաներն էին Եվրոպական բաց գիտության ամպը, Բաց գիտությունը, դրա քաղաքականության հանգամանքները, ինչպես նաև ենթակառուցվածքների վերաբերյալ հետազոտողների տեսակետները: Գիտաժողովը ուշադրություն հրավիրեց բաց գիտության շարժման կարևորության վրա: Գիտաժողովին Հայաաստանից մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը և ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանը: Հրաչյա Ասցատրյանի կողմից ներկայացվեց «Computational climate science and systems in Armenia» զեկույցը։
source:https://ni4os.eu/