Սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի և Վրաստանի տեխնիկական համալսարանի Գիտատեխնիկական ինֆորմացիայի վրացական ինստիտուտի (Տեխինֆորմի) միջև ստորագրվեց համագոծակցության հուշագիր։
Երևանյան այցի ժամանակ Տեխինֆորմիի պատվիրակությունը՝ տնօրեն Նելլի Մախվիլաձեի ղեկավարությամբ, այցելեց Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոն։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց գործունեության մանրամասները, քննարկեցին համագործակցության հնարավոր դրույթները։
Հանդիպման արդյունքում Կենտրոնի և Տեխինֆորմիի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Ըստ հուշագրի, նախատեսվում է իրականացնել գիտական տեղեկատվության փոխանակում, իրականացնել համատեղ հետազոտական աշխատանքներ, տպագրել համատեղ հոդվածներ, ստեղծել գիտական շտեմարաններ և այլն: