Հայաստանում առաջին անգամ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում մեկնարկեց «Գիտաչափության հիմունքներ» դասընթացը, որը մշակվել էր Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի կողմից Tempus-ի ARMAZEG ծրագրի շրջանակներում: Դասընթացը նախատեսված է մագիստրատուրայի ուսանողների համար: