Սիրելի հայրենակիցնե´ր, ուրախ ենք տեղեկացնել, որ Գիտական հղման հայկական ցուցիչը (ԳՀՀՑ) շուտով կյանքի կկոչվի:ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեիկողմից հայտարարված «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթում հաղթող է ճանաչվել նաև ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի կողմից ներկայացված «Դեպի հայաստանյան գիտության միջազգայնացում. Գիտական հղման հայկական ցուցիչ» թեման: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է գիտատեղեկատվական վերլուծական մեկ հարթակ, որը միակն է լինելու տարածաշրջանում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝
Նախատեսվում է, որ ԳՀՀՑ կդառնա հայ գիտնականների և գիտական կազմակերպությունների գիտական գործունեության, հայաստանյան ամսագրերի մշակման և վերլուծության համակարգ, որը ապագայում կինտեգրվի միջազգային գիտական շտեմարաններին։
ԳՀՀՑ նպաստելու է միջազգային գիտական հարթակներում հայաստանյան գիտության տեսանելիության մեծացմանը: