ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնը հաշվարկել է հայաստանյան գիտական ամսագրերի 2020թ. Ազդեցության գործոնները (ArmJIF): Հետազոտության մեջ ընդգրկված է եղել 125 գիտական ամսագիր, սակայն միայն 96 ամսագիրն է բավարարել Ազդեցության գործոնի հաշվարկման պայմաններին: Այդ ամսագրերի Ազդեցության գործոններին, ինչպես նաև վարկանիշային աղյուսակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Նշենք, որ ամսագիրը կարող է ընդգրկված լինել գիտական մի քանի բնագավառներում: