Մասնակցություն Science and Technology միջազգային գիտաժողովին

Մասնակցություն Science and Technology միջազգային գիտաժողովին

2022 թվականի սեպտեմբերի 28-29-ին ԵՄ աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Catalyst հիմնադրամի կողմից կազմակերպվեց Science and Technology 2022 խորագիրը կրող գիտաժողովը: Այն ընդգրկում էր արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, տիեզերագիտություն և հաշվողական կենսաբանություն ոլորտները: Գիտաժողովը համախմբել էր տեղական գիտական և համալսարանական, տեխնոլոգիական կորպորացիաների, ստարտափների, ինչպես նաև առաջատար հետազոտական հաստատությունների (Մերիլենդի համալսարան, Լայպցիգ, UIUC, KAUST և այլն) ներկայացուցիչներին: Գիտաժողովում ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրեց «Towards the Armenian Science Citation Index» իրականացվող ծրագիրը: Ներկայացվեց  Գիտական հղման հայկական ցուցիչը, որը դառնալու է հայ գիտնականների և գիտական կազմակերպությունների գիտական գործունեության, հայաստանյան ամսագրերի մշակման և վերլուծության համակարգ, որը ապագայում կինտեգրվի միջազգային գիտական շտեմարաններին:

Այլ նորություններ

Կապ մեզ հետ

Error has been generated during opening the cached file!