Հայաստանյան հետազոտությունների գնահատման համակարգի մշակում՝ հիմնված գիտաչափական մոտեցման վրա

Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի և ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի համատեղ անցկացված հայ-իտալական մրցույթի արդյունքներով ֆինանսավորման համար երաշխավորվել է 8 թեմա: Դրանց թվում է նաև ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի hայտը: Այն համատեղ ներկայացրել էին Կենտրոնի ղեկավար կ.գ.թ. Շուշանիկ Սարգսյանը և Համակարգային վերլուծության և համակարգչային գիտությունների ինստիտուտի (Հռոմ, Իտալիա) տնօրեն պրոֆեսոր Ջիովանի Աբրամոն: “Հայաստանյան հետազոտությունների գնահատման համակարգի մշակում՝ հիմնված գիտաչափական մոտեցման վրա” ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել գիտական կադրերի գործունեության արդյունավետության գնահատման մեթոդը՝ մշակված Ջ. Աբրամոյի և նրա գործընկերների կողմից: Դրանից հետո այն տեղայնացվելու է՝ հաշվի առնելով հայաստանյան գիտական համայնքի առանձնահատկությունները, որին հաջորդելու է փորձնական կիրառման փուլը:
Պրոֆեսոր Աբրամոն հանդիսանում է գիտաչափության ասպարեզի առաջատար հետազոտողներից մեկը: Նրա և իր թիմի հետ համագործակցությունը նոր խթան կհանդիսանա ինչպես մեր Կենտրոնի աշխատակիցների մասնագիտական աճի, այնպես էլ Հայաստանում գիտաչափության հետագա զարգացման համար:

Այլ նորություններ

Կապ մեզ հետ

Error has been generated during opening the cached file!