Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնը ստեղծվել է 2010թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ: Կենտրոնը գործում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Կենտրոնը համագործակցում է ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ, Գիտաչափության և տեղեկատվաչափության միջազգային ընկերակցության անդամ է:
Հայաստանի գիտության ոլորտի ուսումնասիրություն և մշտադիտարկում
Հայաստանում գիտաչափության` որպես գիտության առանձին ճյուղի ներդրում և զարգացում
Հայաստանյան ամսագրերի ազդեցության գործոնի հաշվում
Գիտական հղման հայկական ցուցիչի ստեղծում
ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեին, ՀՀ նախարարություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, պետական կառավարման մարմիններին, բուհերին, խմբագրություններին և այլ շահագրգիռ կազմակերպություններին գիտական տեղեկատվության տրամադրում
Գիտության բնագավառում վիճակագրության, գիտական ներուժի հաշվառման, վերլուծության և կանխատեսման մեթոդաբանության մշակում