ISBN 978-9939-1-0779-0
«Գիտաբանության հարցեր» գիտական պարբերականը լույս է տեսնում 2010 թվականից`«Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկագիր» անվամբ: 2018 թվականին տեղեկագիրը վերնավանվել է «Գիտաբանության հարցեր»: Պարբերականը հրապարակում է գիտաբանությանը, գիտության քանակական վերլուծության և գիտության քաղաքականության վերաբերյալ նյութեր:
Կեղծ և ապակողմնորոշիչ գործառույթներ գիտական հրատարակության, մատենագրության և գիտաչափության ոլորտներում
ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոն
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կազմում գործող Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի գործունեության ուղղություններից մեկն է հրատարակչական էթիկայի տարատեսակ խախտումների մոնիթորինգը՝ դրանց պատճառները բացահայտելու և հետագա խախտումները կանխելու նպատակով: Այդ գործունեության կարևոր մաս է կազմում գիտական հանրության տեղեկացումը հրատարակման և մատենագիտության մեջ վերջին տարիներին տարածված բացասական երևույթների մասին, քանի որ հաճախ գիտական աշխատությունների հեղինակները և այդ աշխատությունները հրապարակող խմբագիրներն ու հրատարակիչները դառնում են խարդախության զոհ կամ անգիտակցաբար խախտում են գիտական ձեռագիրը հրապարակելու ընդունված խաղի կանոնները:
Վերջին տասնամյակում աշխարհում կտրուկ աճել է գիտության ոլորտում հրատարակչական և տեղեկատվական գործունեության «գիշատիչ» ասպեկտը: Այս երևույթն ավելի շատ է հարվածել երրորդ աշխարհի երկրներին, սակայն տարածված է նաև զարգացող երկրներում: Այս ակնարկում նկարագրվում է աշխարհում ստեղծված իրավիճակը` կապված հրապարակման էթիկայի աճող խախտումների և վատ որակի ու կեղծ հրատարակչական, մատենագիտական և գիտաչափական ծառայությունների մատուցման հետ, ինչպես նաև այդ բացասական երևույթների դեմ ընթացող պայքարի մեթոդներն ու ձևերը: Կտրվեն խորհուրդներ, ինչպես բացահայտել անբարեխիղճ հրատարակիչներին, խուսափել գիշատիչ, «թափոնային» և գողացված ամսագրերից, չգայթակղվել ոչ հեղինակավոր, խարդախ և կեղծ գիտաժողովների հրավերներով, տարբերակել ամսագրի իրական ազդեցության գործոնը «նկարած» թվից։
Բանալի բառեր. հրատարակչական էթիկա, գիտական հոդված, գիտական ամսագիր, գիտաչափություն, ինդեքսավորող համակարգեր, մատենագրող համակարգեր, ամսագրի ազդեցության գործոն, թափոնային ամսագրեր, գիշատիչ ամսագրեր, գողացված ամսագրեր, խարդախ հրատարակիչներ, ապակողմնորոշիչ չափորոշիչներ, անբարեխիղճ հեղինակներ, ապակողմնորոշիչ մետրիկաներ, կեղծ գիտաժողովներ:
Գրականություն
Email: shahkhatuni@gmail.com
Միջազգային մրցույթների գիտական և տեխնիկական փորձաքննություն. հայ-ռուսական և հայ-բելառուսական դրամաշնորհներ
Հասարակական և հումանիտար գիտոթյունների արդի բնութագիրը
Շնորհակալություն Ձեր նյութը մեր ժողովածուին ներկայացնելու համար: Խնդրում ենք ուշադիր կարդալ և հետևել Գիտաբանության հարցեր ժողովածուին նյութեր ներկայացնելու պահանջներին:
Գիտաբանության հարցեր ժողովածուն ընդունում է գիտական հոդվածներ, գրախոսություններ և գիտական այլ նյութերը, որոնք վերաբերում են գիտաչափությանը, գիտության քաղաքականությանը, պատմությանը, սոցիոլոգիային, գիտության հոգեբանությանը և գիտաբանության հետ կապված այլ թեմաներին:
Ներկայացվող նյութերը պետք է պարունակեն հեղինակի(ների) ամբողջական անուն(ներ)ը, աշխատանքային վայր(եր)ի անվանում(ներ)ը, էլեկտրոնային փոստի հասցեն, կենսագրականները, ամփոփումները (ոչ ավել, քան 300 բառ) և հոդվածի տեքստում պատշաճ կերպով մեջբերված հղումները: Ներկայացվող նյութը պետք է լինի A4 ֆորմատի թղթի վրա, կրկնակի միջտողային հեռավորությամբ: Տեքստը պետք է լինի Sylfaen 12 տառատեսակով:
Նյութերը անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ կառուցվածքով. տիտղոսաթերթ (ներառյալ երախտիքները, նաև՝ ֆինանսավորող և դրամաշնորհ տրամադրած մարմիններին); բանալի բառեր; հիմնական տեքստը; հղումները; հավելվածներ (ըստ անհրաժեշտության); սեղան(ներ); նկար(ներ) և այլն:
Նյութերը անհրաժեշտ է բեռնել առցանց, մեր կայքում:
Ներկայացված նյութերը չպետք է տպագրված լինեն կամ միաժամանկ ներկայացված լինեն տպագրության այլ տեղերում: Գիտաբանության հարցեր ժողովածուում ընդունվելուց հետո նյութերը չպետք է հրատարակվեն այլ տեղում:
Ամսագրի խմբագրական խորհուրդը պատասխանատվություն չի կրում տպագրված նյութերում հեղինակների արտահայտած հայացքների և կարծիքների համար:
Հղումներ
Հղումները պետք է լինեն խիստ այբբենական կարգով՝ ըստ ազգանունների հոդվածի վերջում, իսկ տեքստի մեջ պետք է նշել հղման համարը և էջը, օրինակ ` [1, 58 էջ]:
Հեղինակ, հոդվածի վերնագիր, ամսագրի անվանում Italics, հոդ. թիվ, թողարկման համարը, հրապարակման տարեթիվը, էջը:
Հեղինակ, գրքի անվանումը Italics, հրապարակման վայրը, տեղը, հրապարակման տարեթիվը, գրքի էջերը:
Բոլոր ներկայացվող նյութերի բնօրինականությունը ստուգվում է, ուստի անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հղումներին և ինքնահղումներին:
Ներյակացված նյութը նախ ուսումնասիրվում է խմբագրի կողմից և եթե համապատասխանում է Ժողովածուի պայմաններին ու թեմատիկային, ապա ուղարկվում է անկախ, անանուն գրախոսության:
ներբեռնել հոդված