Դեպի հայաստանյան գիտության միջազգայնացում. Գիտական հղման հայկական ցուցիչ

Դեպի հայաստանյան գիտության միջազգայնացում. Գիտական հղման հայկական ցուցիչ

Սիրելի հայրենակիցնե´ր,  ուրախ ենք տեղեկացնել, որ Գիտական հղման հայկական ցուցիչը (ԳՀՀՑ) շուտով կյանքի կկոչվի:ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեիկողմից հայտարարված «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթում հաղթող է ճանաչվել նաև ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի կողմից ներկայացված  «Դեպի հայաստանյան գիտության միջազգայնացում. Գիտական հղման հայկական ցուցիչ» թեման: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է գիտատեղեկատվական վերլուծական մեկ հարթակ, որը միակն է լինելու տարածաշրջանում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝

  • Հետազոտել միջազգային և տարածաշրջանային/ազգային համանման հարթակները:
  • Մշակել և ներմուծել ԳՀՀՑ-ի կիրառմամբ Հայաստանյան գիտական կազմակերպությունների, խմբերի և անհատ գիտնականների արդյունավետության գնահատման մեխանիզմներ:
  • Մշակել և ներմուծել ԳՀՀՑ-ի կիրառմամբ Հայաստանյան գիտական ամսագրերի արդյունավետության գնահատման գործիքակազմ:
  • Ուսումնասիրել և գնահատել ՀՀ գիտական ներուժի գիտաչափական գործիքներով:
  •  Ներկայացնել ՀՀ գիտական ներուժը և գիտական արտադրանքը ժամանակակից միջազգային գիտատեղեկատվական համակարգերում:
  • Նպաստել հայաստանյան ամսագրերի ինդեքսավորմանը միջազգային գիտական շտեմարաններում:

Նախատեսվում է, որ ԳՀՀՑ կդառնա հայ գիտնականների և գիտական կազմակերպությունների գիտական գործունեության, հայաստանյան ամսագրերի մշակման և վերլուծության համակարգ, որը ապագայում կինտեգրվի միջազգային գիտական շտեմարաններին։

ԳՀՀՑ նպաստելու է միջազգային գիտական հարթակներում հայաստանյան գիտության տեսանելիության մեծացմանը:

Այլ նորություններ

Կապ մեզ հետ

Error has been generated during opening the cached file!